Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ներքին աուդիտի կոմիտեի նիստ
21.11.2013
2013 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստ: Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2013 թվականի ներքին աուդիտի տարեկան ծրագրով կատարված աուդիտ հաշվետվությունը: Մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից ծրագրով նախատեսված ուսումնասիրություններ էին իրականացվել «Արտավանի միջնակարգ դպրոց», «Մալիշկայի թիվ 1 միջնակարգ դպրոց», «Վայքի քաղաքային վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչությունում, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնում, Եղեգնաձորի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունում: Աուդիտ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ: