Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Ջերմուկի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ

21.11.2013

 Սոցիալական աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում 2013 թվակնի նոյեմբերի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցներ հանդիպեցին Ջերմուկի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ: Էդգար Ղազարյանը շնորհավորեց սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առիթով` կարևորելով նրանց աշխատանքի դերն ու նշանակությունը հանրային կառավարման համակարգում: Մարզպետն անդրադարձ կատարեց նաև սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին: Տարածաշրջանի երեք սոցիալական աշխատողների երկարամյա բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական տոնի առիթով պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով: Հանդիպման ավարտին Ջերմուկի արվեստի դպրոցի սաների ուժերով ներկայացվեց փոքրիկ համերգային ծրագիր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46