Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տոնական միջոցառում` նվիրված ուսանողների միջազգային օրվան
20.11.2013
Նոյեմբերի 17-ի ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական ցերեկույթ, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դասախոս Էդգար Ղազարյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ հյուրեր: Մասնակիցներին ողջունեցին և ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ շնորհավորական ելույթով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի փոխտնօրեն Արփինե Հովակիմյանը, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Արգիշտի Միքայելյանը: Իրենց գեղարվեստական կատարումները ներկայացնելուց զատ` ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի միջազգային ծրագրերի մասնակցած ուսանողները ներկայացրեցին այս տարվա ընթացքում իրենց մասնակցությամբ կայացած միջոցառումների մանրամասներ: