Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ
14.11.2013
2013 թվականի նոյեմբերի 13-ին Սոցիալական աշխատողի օրվա և Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի կազմավորման 20-ամյակի միջոցառումների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Խաչիկ Գևորգյանը հանդիպեցին Եղեգնաձորի տարածաշրջանի սոցիալական աշխատողների հետ: Էդգար Ղազարյանը շնորհավորեց սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի առիթով` կարևորելով նրանց աշխատանքի դերն ու նշանակությունը հանրային կառավարման համակարգում: Մարզպետն անդրադարձ կատարեց նաև սոցիալական ապահովության և սոցիալական ապահովագրության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և բարեփոխումներին: Տարածաշրջանի երեք սոցիալական աշխատողներ երկարամյա բարեխիղճ աշխատանքի և մասնագիտական տոնի առիթով պարգևատրվեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրով: Հանդիպման ավարտին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով ներկայացվեց փոքրիկ համերգային ծրագիր: