Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային հանդիպում զբոսաշրջության զարգացման հարցերով
12.11.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի տուրիզմի ավագ փորձագետ Արմինե Իսրայելյանի և կարճաժամկետ միջազգային խորհրդատու Կիպլինգ Գառլանդի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էդ Բուքինգհամը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի փորձագետների կողմից Վայոց ձորի մարզի զբոսաշրջության գրավչությունների ուսումնասիրության և բացահայտման, ինչպես նաև Նորավանքի ձորի զարգացման գլխավոր հատակագծի մշակման հնարավորություններն ու հեռանկարները: