Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա առիթով
10.11.2013
Սիրելի հայրենակիցներ:
Նոյեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է Տեղական ինքնակառավարման օրը: 1996 թվականին այդ օրը մեր երկրում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները և պաշտոնապես ուժի մեջ մտավ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այդ կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ բոլոր համայնքների ղեկավարներին, համայնքների ավագանիների անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող բոլոր փորձագետներին և հասարակական գործիչներին: Տեղական ինքնակառավարման օրը տոն է նաև բոլոր համայնքների բնակիչների համար, քանզի նրանք են իրենց վստահության քվեով ձևավորում տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կոչված են լուծելու մեր ժողովրդի կենսական շահերին առնչվող բազմաթիվ խնդիրներ:
Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը շահեկան ողջ հասարակության համար: Ժողովրդավարական համակարգի անբաժան մաս կազմելով` տեղական ինքնակառավարման համակարգը մեր ժողովրդին հանրային բնույթի բազմաթիվ ծառայություններ մատուցող տեղական իշխանությունների մի ամբողջական համակարգ է, որն առնչվում է մեր հասարակության յուրաքանչյուր անդամին գրեթե ամեն քայլափոխի:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առիթով և մաղթում մեր տեղական իշխանություններին նոր ուժ, եռանդ և վճռականություն իրենց իրավասությունները բարեխղճորեն կատարելու ճանապարհին:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ
Էդգար Ղազարյան