Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Է.Ղազարյանը մասնակցել է Ֆ.Բալոյանի հիշատակին նվիրված ցերեկույթին

08.11.2013

 2013թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության աշխատակիցների հետ մասին Եղեգնաձորի Երաժշտական դպրոցում մասնակցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Եղեգնաձորի երաժշտական դպրոցի երկարամյա տնօրեն, վերջերս կյանքից վաղաժամ հեռացած Ֆիլիպ Բալոյանի հիշատակին նվիրված ցերեկույթին: Ցերեկույթը կազմակերպվել էր Եղեգնաձորի երաժշտական դպրոցի դահլիճը Ֆիլիպ Բալոյանի անունով անվանակոչելու առիթով: Միջոցառման ընթացքում Ֆիլիպ Բալոյանի սաների կողմից հնչեցվեցին անվանի մանկավարժի կողմից սիրված երգերը: Միջոցառմանը մասնակցում էին երաժշտական դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, Եղեգնաձորի արվեստասեր հանրության ներկայացուցիչներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38