Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում համայնքի ղեկավարների հետ

07.11.2013

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 6-ին աշխատանքային հանդիպումներ ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ  Սամվել Թարվերդյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ռազմիկ Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համայնքների բյուջեների հավաքագրման, 2012 թվականին հողօգտագործողների հատկացված ցորենի սերմնացուի գումարների հավաքագրման, համայնքներում բաշխած ազոտական պարարտանյութի գումարների հավաքագրման, ինչպես նաև առանձին համայնքներում իրականացվող պետական ծրագրերին, 2014 թվական բյուջետային գործընթացին առնչվող, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38