Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ԱԻ նախարարի աշխատանքային այցելությունը Վայոց ձոր
06.11.2013
2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ աշխատանքային այցելություն էր կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի հետ մարզպետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների գործունեության, նրանց ծառայությանն առնչվող հարցեր: Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն ու ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Վայոց ձորի փրկարարական ծառայություն` առկա խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պլանավորում է առաջիկայում ՀՀ մարզերում, այդ թվում ՀՀ Վայոց ձորի մարզում հիմնել ճգնաժամային կառավարման կենտրոն` հագեցած ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով: