Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դասական երաժշտության բացառիկ համերգ Վայքում
01.11.2013
2013 թվականի հոկտեմբերի 31-ին Վայքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ Շվեյցարիայի Բազել քաղաքից Հայաստան ժամանած «Ամարանթ» տրիոյի (տավիղ, ֆլեյտա, ալտ) համերգը: Համերգի նախաձեռնությունը պատկանում էր «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիային: Տրիոյի առաջին համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին Շուշիի կերպարվեստի թանգարանում: Համերգների աջակիցներն են Շվեյցարիայի մշակույթի նախարարությունը, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ Լոռու մարզպետարանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը: Վայքում կայացած համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանն ու Մելսիկ Հարությունյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Էդուարդ Կալիյանը, մարզի արվեստի և հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, մշակութային գործիչներ, արվեստասեր հանրության ներկայացուցիչներ: Առաջիկայում համերգներ են կայանալու նաև Վանաձորում և Երևանում: