Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման խնդիրները
31.10.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում` նվիրված ՀՀ Վայոց ձորի մարզում շախմատի զարգացման խնդիրներին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի շախմատային ֆեդերացիայի նախագահ Ստեփան Ավագյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզային ներկայացուցիչը, քաղաքային համայնքներում շախմատի մարզիչներ, մարզպետարանի պատասխանատուներ: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց շախմատի դպրոցներում և մարզադպրոցներում շախմատի պարապմունքների կազմակերպման, համայնքային և մարզային առաջնությունների կազմակերպման, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման և շախմատային խմբակների գործունեության առնչվող հարցերին: