Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-Ղազախական միջկառավարական հանձնաժողովի անդամների այցը ՀՀ Վայոց ձորի մարզ
25.10.2013
Երևանում իր աշխատանքներն ավարտած հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի անդամները Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ Վայոց ձորի մարզ: Հյուրերն այցելեցին Ջերմուկ, որտեղ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, այցելեցին հանքային ջրերի արտադրության գործարան: Ջերմուկի ճոպանուղու մոտ պատվիրակության անդամներին միացավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, որի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին Նորավանքի վանական համալիր: Նորավանքում Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը հյուրերին ներկայացրեց Նորավանքի պատմությունը, որից հետո Արենի գինու գործարանում կազմակերպվեց գինու համտես և ծանոթություն գինու գործարանին և հնեցման և արտադրության պայմաններին: