Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատանքային այցը ՀՀ Վայոց ձորի մարզ

25.10.2013

 ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը և նույն հանձնաժողովի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը աշխատանքային այցելություն էին կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ: Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՀ ոստիկանության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումների աշխատանքին և գործունեությանը: ՀՀ ԱԺ պատգամավորներին և նրանց ուղեկցող աշխատակիցներին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի մոտ դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Էդիկ Կալիյանը: Պատգամավորները ծանոթացան բաժնի ծառայողական պայմաններին, ինչպես նաև ծառայության ընթացքում առաջացող խնդիրներին: Պատգամավորները մարզպետի և մարզի ոստիկանապետի ուղեկցությամբ ծանոթացան նաև ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, պահակապարեկային ծառայության, ճանապարհային ոստիկանության, անձնագրային և քննչական բաժինների ծառայողական պայմաններին, զրուցեցին ծառայողների հետ:

Այցելության հաջորդ կանգառը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ Վայոց ձորի մարզային վարչությունն էր, որտեղ հյուրերին դիմավորեց ՀՀ ԱԻՆ ՀՀ Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Հակոբ Հակոբյանը: Պատգամավորները ծանոթացան փրկարարական ծառայության և պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության մարզային ստորաբաժանման աշխատանքային պայմաններին և խնդիրներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00