Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզխորհրդի նիստում
23.10.2013
2013 թվականի հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Էդգար Ղազարյանը, հետևյալ օրակարգով`
1.,,2013թ աշնանը մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի, ազոտական պարարտանյութերի և դիզվառելիքի հայտերի ստացման և ներկայացման մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ս. Թարվերդյան/
2,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքում լրացումներ կատարելու և ՀՀ Նախագահի հրամանագիրը մարզխորհրդի նիստերի անցկացման վերաբերյալ,,
/ Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի
պետ Ն. Մաղաքյան/
3. ,,2013թ. ինն ամիսներին համայնքային բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
4,,Համայնքների ազգաբնակչության թվի ճշգրտման մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետ Ռ. Հայրապետյան/
5,,2013թ. գարնանային զորակոչի արդյունքները և աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
6,,2013թ հոկտեմբերի 3-ից 5-ը Ջերմուկ քաղաքում կայացած գյուղական համայնքների 3-րդ համաժողովի արդյունքների մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյան/
7,,ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գեոդեզիայի և հողային պետական տեսչության մասնագետների կողմից մի քանի համայնքներում կատարած ստուգումների արդյունքների մասին,,
/Զեկ. ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մ. Մեսրոպյան/
Մինչև օրակարգի հարցերին անցնելը մարզպետը իր և մարզխորհրդի մասնակիցների
անունից շնորհավորեց Ռինդի և Կարմրաշենի համայնքների ղեկավարներին գյուղատնտե-
սության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ գյուղնախարարի շնորհակալագրին արժա
նանալու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջիններս այսուհետև էլ կաշխատեն
կրկնապատկված եռանդով ու կհասնեն նորանոր հաջողությունների: Մարզպետը իր
գոհութությունը հայտնեց համայնքների ղեկավարներին մարզի ավանդական գինու և բերքի տոներին ակտիվ մասնակցության համար:
Մարզխորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալները,ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքի ղեկավարներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, նիստին հրավիրված էին ու մասնակցում էին՝ Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Նիստի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի առաջատար մասնագետ Ս. Միքայելյանը:
Մարզխորհրդի նիստի արձանագրությանը ծանոթանալու համար, կարղ եք այցելել մարզպետարանի պաշտոնական կայքի <<Մարզպետարան>> բաժնի մարզխորհրդի նիստեր ենթաբաժին: