Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
,,Իմ Ֆինանսներ,, միամսյակի միջոցառումը Վայոց ձորի մարզում
16.10.2013
Ս.թ. հոկտեմբերի 15-ին Եղեգնաձորի քաղաքային այգու և ամֆիթատրոնի տարածքում տեղի ունեցավ «Իմ Ֆինանսներ» միամսյակի վայոցձորյան մարզային միջոցառումը:
ՀՀ կենտրոնական բանկը (ԿԲ) ս.թ. հոկտեմբեր ամիսը հայտարարել/հռչակել է ,,Իմ ֆինանսներ,, խորագրով միամսյակ, Երևանում նախատեսելով զանազան հանրակրթական ու հետաքրքրաշաչժ միջոցառումներ:
Սերտորեն համագործակցելով ՀՀ ԿԲ-ի հետ և իր ծրագրային հիմնախնդիրներից ելնելով, ԱՄՆ ՄԶԳ ,,Ֆինանսներ տնտեսության զարգացման համար,, (ՖՏԶ) ծրագիրը որոշել է միամսյակում ընդգրկել նաև Հայաստանի մարզերը: Այդ նպատակով ՖՏԶ-ն կազմակերպելու և իրականացնելու է կրթական ու տեղեկատվական բնույթի մեկօրյա միջոցառումներ ՀՀ բոլոր մարզերում: ՖՏԶ ծրագրի մարզային միջոցառումների նախաձեռնությանը միացել են նաև Բանկերի միությունը, ,,Հայաստանի պատանեկան նվաճումներ,, hասարակական կազմակերպությունը և ,,Քաունթերփարթ ինթերնեյշնլ,,-ի հայաստանյան ներկայացուցչությունը: