Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատանքային այցը Ֆրանսիա
15.10.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Ֆրանսիայում։ 2013 թվականի հոկտեմբերի 15-ին պատվիրակության անդամները հյուրընկալվել էին Լիոնի քաղաքապետարանում, Ռեոն Ալպեր նահանգի շրջանային խորհրդում և Վալանսի քաղաքապետարանում։ Հայաստանի համայնքների միության և Ռեոն Ալպեր նահանգի շրջանային խորհրդի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով նախատեսվում է Ռեոն Ալպեր նահանգի կողմից բազմաթիվ ծրագրերի իրականացում ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում ՀՀ Վայոց ձորի մարզում։ Մասնավորապես, նախատեսվում են ծրագրեր իրականացնել գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթության ոլորտներում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի հոկտեմբերի 16–ին և 17–ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կմասնակցի հայ–ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի աշխատանքներին։