Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը
08.10.2013
Հոկտեմբերի 7-ին Գրադարանավարի օրն է: Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ այդ օրը բաց էին ընթերցողների համար:
Վայոց ձորի մարզային գրադարանը նույնպես իր դռներ էր բացել ընթերցողների և հյուրերի առջև: Տոնին ընդառաջ՝ հոկտեմբերի 5-ին, մարզային գրադարանում անցկացվեց արդեն ավանդական դարձած ,,Հանդիպան վայրը` գրադարան,, ծրագիրը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը և այլ պաշտոնյաներ:
Երեկոյի բացման խոսքով հանդես եկավ մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Այնուհետև սկսվեց առակագիր Մկրտիչ Կորյունի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական երեկոն ,,Սիրո և համակրանքի ջերմ առակագիրը,, խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ` Ջեմմա Մարգարյան: Ներկայացվեց Մկրտիչ Կորյունի առակներից և հանելուկներից: Թատերականացված ձևով ներկայացվեց ,,Կարմիր գաթան,, հեքիաթ-պիեսը, մեկ գործողությամբ: Միջոցառման ավարտին գրադարանավարներին ողջունեց և շնորհակալանքի խոսք ասաց մարզպետ Էդգար Ղազարյանը:
Մասնագիտական տոնին նվիրված միջոցառումներ է անցկացվել նաև Ջերմուկ և Վայք քաղաքների, Արտաբույնք և Մալիշկա գյուղերի համայնքնային գրադարաններում: