Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ուսուցչի օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորում
07.10.2013
Հոկտեմբերի 6-ին Եղեգնաձորի մշակույթի տանը հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը: Միջոցառմանը նախորդել էր ավանդական դարձած բերքի տոնը և դահլիճում տիրում էր բարձր տրամադրություն: Տոնական միջոցառումն սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ քահանա Կաբաղյանի օրհնությամբ:
Մարզպետ Էդգար Ղազարյանը սրտանց շնորհավորեց մարզի ուսուցիչներին տոնի առթիվ և անմնացորդ նվիրումով աշխատելու ցանկությամբ՝ բեղմնավոր գործունեություն ու անձնական երջանկություն մաղթեց ուսուցիչներին: Մարզի մի խումբ ուսուցիչներ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար արժանացել էին Վայոց ձորի մարզպետի շնորհակալագրի: Շնորհակալագրերը ուսուցիչներին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Հրապարակվեց մարզի ութ ուսուցիչների անունները, որոնք նախօրեին ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տարբեր անվանակարգերում արժանացել էին խրախուսանքների:
Այնուհետև մարզի շնորհալի աշակերտները, մշակութային խմբերն ու անհատ կատարողներն իրենց ելույթներով հաճելի անակնկալ մատուցեցին ներկաներին և լրացրին օրվա խորհուրդը: