Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին
07.10.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին:
Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել. ,,Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են լուծվել, ինչպես է վիճակը աշխատավարձերի բարձրացման քաղաքականության տեսակետից: Տեղյակ ենք, որ շատ համայնքներում կա ֆինանսական միջոցների սղություն,,:
Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին` աշխատավարձերի բարձրացումը մեր երկրում սահուն կազմակերպելու համար:,,Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ: Պետք է ունենանք աշխատավարձերի բարձրացման համար առաջիկա հինգ տարիների ռազմավարություն: Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017 թվականն այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա,, ,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն այսուհետ ևս անելու← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46