Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ավարտվել է Արփա գետի ափապաշտպան գաբիոնային շարվածքի կառուցումը
03.10.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ Ազատեկ համայնքի շուրջ 26 հա հողատարածք Արփա գետի հեղեղումներից պաշտպանելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության ,,Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն,, ԾԻԳ-ի կողմից իրականացվել է ափապաշտպան գաբիոնային շարվածք` 380 գծմ ընդհանուր երկարությամբ, որի նախահաշվային արժեքը կազմում է 60726 հազ. դրամ: Շինարարությունը կատարվել <<Ղարաբաղցյան շին>> ՍՊԸ- ի կողմից: Շինարարական աշխատանքներն սկսվել ս/թ. մարտ ամսին, ավարտվել են սեպտեմբերի 30- ին: