Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորը մասնակցել է զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված էքպոյին
01.10.2013
Սեպտեմբերի 27-ին, զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում իրականացավ զբոսաշրջային էքսպո, որին մասնակցեց նաև ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնը` ներկայացնելով Վայոց ձորի մարզը և մարզի տուրիստական հնարավորությունները: Միջոցառումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Այն նպատակ ուներ հանրությանը, ինչպես նաև տուրիստներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի տարբեր մարզերի տուրիստական հնարավորությունների մասին, նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը: Էքսպոյին մասնակցում էին հանրապետության 10 մարզերը, ինչպես նաև ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցները: Վայոց ձորի մարզը զբոսաշրջային էքսպոյին ներկայացավ ըստ արժանվույն: Դրանում իր մեծ ներդրումն ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Հայտնի է, որ Վայոց ձորի մարզը Հայաստանի ամենահարուստ մարզերից մեկն է իր բնական և պատմական ժառանգությամբ, իր մեծաքանակ քարանձավներով, ջրվեժներով, վանքերով, ամրոցներով, բերդերով և կամուրջներով: Վայոց ձորի տաղավարում ներկայացված էր ոչ միայն մարզի տուրիստական հնարավորությունները լուաբանող կազմակերպությունների գրքույկները, բուկլետները և քարտեզները, այլ նաև մարզին բնորոշ խոհանոցը, մրգերն ու բանջարեղենը, մարզում գործող գինեգործարանների արտադրանքները:
Զբոսաշրջային էքսպոյին մարզը լավագույնս ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներին մեծապես աջակցելու համար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն արժանացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շնորհակալագրին: