Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում

30.09.2013

 Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Խոյի կուսակալության միջև 2010թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված հուշագրի, համատեղ մշակութային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 26-30-ը Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային ցուցահանդես:  Համատեղ ցուցահանդեսի պաշտոնական բացմումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ժապավենը հանդիսավորությամբ կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն  ու ԻԻՀ Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարին: Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:

Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել վայոցձորցի գեղանկարիչներ, քանդակագործներ, փայտագործ վարպետներ: Մշակութային պատվիրակության կազմում էին Կամո Սահակյանը (Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն), Արտյոմ Ղազարյանը, Վարդան Ավետյանը, Էդուարդ Ասատրյանը, Սամվել Հովհաննիսյանը, Բագրատ Սարգսյանը, Սայադ Սայադյանը, Արտյոմ Ղազարյանը, Հայկ Շահբազյանը: Մեր արվեստագետները Իրան էին տարել ավելի քան հարյուր աշխատանք, որոնց թվում` գեղանկարներ, գրաֆիկա, կոլլաժ, բատիկա, քանդակներ, փայտյա և մետաղական աշխատանքներ:

Իրանական կողմը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին շուրջ տասը արվեստագետներով, որոնց գործերի մեծ մասը ձեռագործ գոբելեն աշխատանքներ էին: Մշակութային միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվական միջոցներով:

    Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին,ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ, Խոյի քաղաքի ակտիվի և մեր պատվիրակության ներկայացուցիչներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00