Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայ-իրանական համատեղ մշակութային ցուցահանդես Խոյում
30.09.2013
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Խոյի կուսակալության միջև 2010թ. դեկտեմբերի 5-ին ստորագրված հուշագրի, համատեղ մշակութային ցուցահանդես կազմակերպելու վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 26-30-ը Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցավ հայ-իրանական մշակութային ցուցահանդես: Համատեղ ցուցահանդեսի պաշտոնական բացմումը տեղի ունեցավ սեպտեմբերի 28-ին, ժապավենը հանդիսավորությամբ կտրեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն ու ԻԻՀ Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարին: Հանդիսությանը ներկա էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Հայաստանից Իրանի Իսլամական Հանրապետություն էին մեկնել վայոցձորցի գեղանկարիչներ, քանդակագործներ, փայտագործ վարպետներ: Մշակութային պատվիրակության կազմում էին Կամո Սահակյանը (Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն), Արտյոմ Ղազարյանը, Վարդան Ավետյանը, Էդուարդ Ասատրյանը, Սամվել Հովհաննիսյանը, Բագրատ Սարգսյանը, Սայադ Սայադյանը, Արտյոմ Ղազարյանը, Հայկ Շահբազյանը: Մեր արվեստագետները Իրան էին տարել ավելի քան հարյուր աշխատանք, որոնց թվում` գեղանկարներ, գրաֆիկա, կոլլաժ, բատիկա, քանդակներ, փայտյա և մետաղական աշխատանքներ:
Իրանական կողմը նույնպես ներկայացել էր ցուցահանդեսին շուրջ տասը արվեստագետներով, որոնց գործերի մեծ մասը ձեռագործ գոբելեն աշխատանքներ էին: Մշակութային միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվական միջոցներով:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին,ԻԻՀ ԱԳՆ ներկայացուցիչ, Խոյի քաղաքի ակտիվի և մեր պատվիրակության ներկայացուցիչներ: