Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն
30.09.2013
ՀՀ Վայոց ձորի մարզի միջազգային համագործակցության շրջանակներում, ս.թ. սեպտեմբերի 27-29-ը Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգի Խոյի կուսակալություն էր մեկնել մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում էին Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, “Ջերմուկ Աշխարհ” առողջարանի գլխավոր բժիշկ Ստեփան Ավագյանը, Վայքի «Տուրիզմի կենտրոնի» տնօրեն Շիրակ Միքայելյանը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը, մարզպետի օգնական Լիպարիտ Ասատրյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Տրդատ Չալըմյանը:
Հայաստանյան պատվիրակությունն արժանացավ ջերմ ընդունելության, այցելություններ եղան հայկական պատմամշակութային հուշարձաններ, Սբ. Ստեփանոս վանական համալիր: Խոյի կուսակալ Ղոլամ Հոսեին Ամմարիի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելեց կուսակալությունում գործող արտադրական ձեռնարկություններ,Խոյի Սուրբ Սարգիս եկեղեցի, մշակութային և կրթական հաստատություններ: Եռօրյա հագեցած ծրագրի ընթացքում մեր պատվիրակությունը հյուրընկալվեց Խոյի քաղաքային խորհրդում, կուսակալության վարչակազմում, ընդունելություններին մասնակցեց նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Վերջում տեղի ունեցավ պատվիրակության պաշտոնական ընդունելություն Խոյի կուսակալության հոգևոր առաջնորդի կողմից, որին մասնակցեցին նահանգի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, քաղաքային և մարզային խորհրդի անդամներ, ներկայացուցիչներ: