Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բերքի տոն Գոմք համայնքում
25.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Գոմք համայնքում տեղի ունեցավ «Բերքի ցուցահանդես-տոնահանդես» միջոցառումը: Այն կազմակերպվել էր Օքսֆամի կողմից իրականացվող «Կայուն զարգացման ծրագրի» շրջանակներում` մարզային գործընկեր «Աշխատանք և Հայրենիք» ՀԿ-ի կողմից: Միջոցառմանը մասնակցում էին շահառու վեց համայնքների կանանց կոոպերատիվների ավելի քան 100 ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին իրենց արտադրանքը, ինչպես նաև իրենց գյուղերին բնորոշ բերքն ու բարիքը: Յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր նաև տեղական խոհանոցին բնորոշ մի ճաշատեսակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, աշխատանքային այցով ՀՀ Վայոց ձորի մարզ ժամանած Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին, Օքսֆամ և Քաունթրփարթ Ինթերնեյշնլ կազմակերպության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:
Բերքի տոնահանդեսից հետո տեղի ունեցավ Գոմք համայնքի զարգացման համաժողովը` ՀՀ վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի, համայնքների ղեկավարների, ծրագրեր իրականացնող տարբեր տեղական, միջազգային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: