Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քուվեյթի դեսպանի այցը ՀՀ Վայոց ձորի մարզ
25.09.2013
2013 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդին: Մարզպետարանում դեսպանին դիմավորեցին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը: Մարզպետի մոտ տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածքային իշխանությունների մակարդակով Հայաստանի և Քուվեյթի միջև բարեկամության և համագործակցության զարգացման խնդիրներ և հեռանկարներ: Մասնավորապես, դեսպանի կողմից առաջարկվեց բարեկամություն հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի և Քուվեյթի Ալ-Ահմադի նահանգի միջև, ինչը մարզպետի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Դեսպանի համոզմամբ Քուվեյթի գործարար շրջանակների, ինչպես նաև ներդրումային հիմնադրամների համար գրավիչ են Վայոց ձորում, հատկապես Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրերում ներդրում իրականացնելը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Է.Ղազարյանն իր պատրաստակամությունը հայտնեց ցանկացած ձևաչափով Քուվեյթի գործընկերներին ներկայացնել բոլոր այն ներդրումային ծրագրերը և բիզնես նախագծերը, որոնք կարող են ունենալ շահեկան արդյունքներ բոլոր կողմերի համար: