Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
12.09.2013
Սեպտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը և Ժողովրդական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը ստորագրեցին Փոխըմբնման հուշագիր՝ Վայոց ձորի մարզում ժողովրդավարական կրթությունը խթանելու ոլորտում համագործակցության մասին:
Փոխըմբնման հուշագրի կնքմամբ կողմերը պատրաստակամություն հայտնեցին, մինչև ընթացիկ ուսումնական տարվա ավարտը, օժանդակելու Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով Վայոց ձորի մարզի Վայքի, Ջերմուկի և Եղեգնաձորի տարածաշրջաններում իրագործվելիք ,,Ժողովրդավարական քաղաքացիության կրթության հզորացում,, ծրագրին:
Փոխըմբնման հուշագրի կնքման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների և կրթական կազմակերպությունների ղեկավարներ, մարզային ԶԼՄ ներկայացուցիչներ: