Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրադարանի տնօրենը՝ հեքիաթագիր

09.09.2013

      Օրերս լույս է տեսել Ջերմուկի քաղաքային գրադարանի տնօրեն Զեմֆիրա Սարգսյանի հեղինակած հեքիաթների փոքրիկ ժողովածուն: Այն ընդգրկում է յոթ հեքիաթ և հասցեագրված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Գրքի ձևավորումը և նկարազարդումները նույնպես  հեղինակինն են:

     Հեքիաթները յուրահատուկ են իրենց ասելիքով: Դրանցում չկան պառավ կախարդներ ու հրեշներ, թագավորներ ու ծառաներ, դաժան ու սրտաճմլիկ իրադարձություններ:  Սյուժեները մեր առօրյա միջավայրում են զարգանում և  ավարտվում են բարությամբ ու խաղաղությամբ: Ասելիքի շեշտված նպատակը երեխաների դաստիարակության գործում ծնողներին օգնելն է հեքիաթների կերպարների օրինակով:    

   Գրքի հեքիաթներում բնության, շրջապատի նկատմամբ սերն ու հոգատարությունն է գովերգվում: Հեքիաթների հենց նշված արժանիքները նկատի ունենալով՝ Ջերմուկի քաղաքապետի կողմից սեպտեմբերի 1-ի կապակցությամբ գրքի մեկական օրինակներ դրվեցին քաղաքային դպրոցների առաջին դասարաններում ընդգրկված բոլոր երեխաների համար պատրաստված նվերների հավաքածուի մեջ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00