Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ

04.09.2013

 

Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատակցի օր:  Այդ  կապակցությամբ սիրով  շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին:  

Փրկակար ծառայության հարգելի աշխատակիցներ, Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում  մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում: Իսկ Ձեր ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։ Համոզված եմ, որ Դուք հնարավոր ամեն բան կանեք մարզի ազգաբնակչության անվտանք կենցաղն ու կյանքն ապահովելու նպատակով:

Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ամենայն բարիք,  անվտանգ  և  խաղաղ ծառայություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00