Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ ԱԻՆ աշխատակցի օրվա կապակցությամբ
04.09.2013
Սեպտեմբերի 4-ը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատակցի օր: Այդ կապակցությամբ սիրով շնորհավորում եմ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին:
Փրկակար ծառայության հարգելի աշխատակիցներ, Ձեր աշխատանքը չափազանց կարևոր դեր է կատարում մարզում ստեղծված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում: Իսկ Ձեր ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ կարելի է նվազեցնել բնական աղետների հնարավոր վնասները։ Համոզված եմ, որ Դուք հնարավոր ամեն բան կանեք մարզի ազգաբնակչության անվտանք կենցաղն ու կյանքն ապահովելու նպատակով:
Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ ամենայն բարիք, անվտանգ և խաղաղ ծառայություն։