Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում Վայոց ձորում

02.09.2013

   Ս/թ օգոստոսի 30-ին Վայոց ձորի մարզի Հեմոն համայնքում գտնվող Լուսի Տուր հյուրանոցային համալիրում  մասնակցությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանի և  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի, <<Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորում>> ծրագրի շրջանակում տեղի ունեցավ <<Տուրիզմ-Վայոց ձոր>> խորագրով ֆորում-քննարկում:

    Քննարկմանը մասնակցում էին  ՀԿ-ների, ֆինանսավորող կազմակերպության, տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման կենտրոնների, գործընկեր կառույցների, ինչպես նաև տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ:

   Ողջույնի խոսքով հանդես  ՀՀ  Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ով կարևորեց տեղական զբոսավարների վերապատրաստման դասընթացը և երիտասարդության շրջանում տուրիզմի զարգացման նկատմամբ եղած հետաքրքրությունը: Ֆորումի ընթացքում քննարկեց մարզում զբոսաշրջության զարգացման հեռանկարները:

   Ներկայացվեց 2013թ-ի ապրիլի 1-ից <<Սյունիք-Զարգացում>> ՀԿ-ում  մեկնարկած հնգամսյա <<Տեղական զբոսավարների վերապատրաստում Վայոց ձորի մարզում>> ծրագիրը, որը ֆինանսավորվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ( EDMC ) ծրագրի կողմից:

   Ծրագրի ընթացքում Վայոց ձորի մարզից 15 երիտասարդներ վերապատրաստվել են որպես զբոսավարներ: Դասընթացի երեքամսյա տեսական դասընթացից հետո սկսվել է երկամսյա գործնական փուլը, որի ընթացքում  մասնակիցները պրոֆեսիոնալ զբոսավարների ուղեկցությամբ այցելել են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գտնվող պատմամշակութային կոթողներ՝  զբոսավարության գործնական աշխատանքներ իրականացնելու:

  Ծրագրի ներկայացումից հետո մասնակիցները քննարկեցին տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարները, որի ենթացքում ոլորտի զարգացման վերաբերյալ մի շարք առաջարկություններ արվեցին մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, Վայոց ձորի թեմի առաջնորդի, ինչպես նաև տուրիստական կազմակերպություններիկրթական ու մշակութային հաստատությունների կողմից:

   Հանդիպման ավարտին վերապատրաստված զբոսավարներին հանձնվեցին հավաստագրեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00