Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ դպրոցներ

02.09.2013

 Վայոց ձորի 50 դպրոցներում՝ 47 մարզային ենթակայությամբ գործող հիմնական և միջնակարգ, ինչպես նաև ՀՀ ԿԳ ենթակայությամբ գործող 3 ավագ դպրոցներում ղողանջեց առաջին զանգը` իր հետ բերելով նոր հույզեր ու հույսեր, բազում ցանկություններ ու նպատակներ, իղձեր ու երազանքներ:

Գիտելիքի և դպրության օրվա առիթով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներ: Աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին շնորհավորելու նպատակով Է.Ղազարյանն այցելել է Վայքի հիմնական դպրոց, որտեղ քաղաքապետ Հարություն Սարգսյանի հետ մասնակցել է դպրոցի բակում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այցելության հաջորդ կանգառը Զառիթափի միջնակարգ դպրոցն էր: Զառիթափի դպրոցի տնօրեն Խաժակ Դավթյանը տոնական միջոցառման շրջանակներում պայուսակներ նվիրեց բոլոր առաջին դասարանցիներին: Է.Ղազարյանն այցելեց նաև Վայոց ձորի սահմանամերձ Մարտիրոս, Բարձրունի և Սերս գյուղերի հանրակրթական դպրոցներ, որտեղ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելուց բացի համայնքների ղեկավարներ Կամո Մկրտչյանի, Գագիկ Գևորգյանի և Տիգրան Մալխասյանի, ինչպես նաև դպրոցների տնօրենների հետ շրջայց կատարեց դպրոցների տարածքում, ծանոթացավ ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00