Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի առիթով

02.09.2013

 Սիրելի հայրենակիցներ:

Ազատ Արցախի Հանրապետությունը տոնում է անկախության 22-րդ տարեդարձը: Սա մի տոն է, որտեղ միահյուսվում են անսահման երջանկությունն ու հպարտությունը: Սեփական հողի վրա ապրելու իր արդարացի իրավունքը մեծ փորձություններով, զրկանքներով և անվերադարձ կորուստներով կերտած անկախ Արցախի Հանրապետությունն այսօր խաղաղ պայմաններում շենացնում է մեր Հայրենիքի այդ փոքր հատվածը:Երիցս փառք մեր ժողովրդին, որը կարողացել է 21-րդ դարում կերտել երկու անկախ պետականություն, որոնք ընտրել են ժամանակակից ժողովրդավարական արժեքներով ապրելու ճշմարիտ ուղին: Թող Աստված օրհնի Հայոց երկու պետականությունները: Ազատ ու անկախ Արցախի Հանրապետությունը համայն հայության հուզմունքի և ուրախության խորհրդանիշն է, որի հարատևությունը բոլորիս նվիրական երազանքն է, իսկ զարգացումը` բոլորիս պարտքը:
Սրտանց շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին, հատկապես Արցախում ապրող մեր հայրենակիցներին, այս երանելի տոնի` Արցախի Հանրապետության Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ: Մաղթում ենք անսասան խաղաղություն Արցախի երկնքին, անմահական բարիքներ Արցախի արյունով սրբացած հողին և անվերջանալի հաջողություններ Արցախի հերոսական ժողովրդին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00