Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ
01.09.2013
Սիրելի աշակերտներ, մանկավարժներ, ուսանողներ, դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և ծնողներ:
Շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Հայ ազգը հազարամյա իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ հոգածություն է դրսևորել դպրոցի և հոգատար վերաբերմունք՝ ուսուցչի հանդեպ։ Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ փոխանցվում է սերնդեսերունդ:
Բոլոր ժամանակներում գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ ու անփոխարինելի կապիտալն է ու հասարակության զարգացման շարժիչ ուժը։ Եթե հասարակությունը կրթված է, ապա երկրի վաղվա օրը կանխատեսելի է և երաշխավորված։
Հարգելի մանկավարժներ և դասախոսներ, համոզված եմ, որ Դուք անելու եք ամեն ինչ՝ Ձեր սաների հոգում վեհ ազգային ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար: Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հավատում եմ, որ Ձեր գիտելիքներն ի նպաստ եք բերելու Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործին:
Այսօրն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի առաջին դասարանցիների համար, որոնք իրենց հարազատների ուղեկցությամբ գնում են դպրոց և դպրոցի խորհրդանշական դռներից մուտք գործում գիտելիքի և իմաստնության անսահման գանձարան: Մաղթում եմ, որ այդ գանձարանի հարստությունը պարուրի նրանց ողջ կյանքում` բացելով նրանց առջև հաջողակ կյանքի նոր հորիզոններ:
Սեպտեմբերի 1-ով մեկնարկում է նաև նոր ուսումնական տարին: Մաղթում եմ, որ այն հաջողությունների
Վերջին թարմացումը՝ 2025-01-17 09:41:46