Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Աղավնաձոր համայնքի բնակիչների հետ

29.08.2013

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելություն է ունեցել Աղավնաձոր համայնք` քննարկելու 2013 թվականի խաղողի մթերումների կազմակերպման հետ կապված խնդիրներ: Մարզպետի կողմից այգետերերին ներկայացվեց տեղեկատվություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից խաղողի մթերումների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների, մթերող կազմակերպությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև մթերումների հավանական ծավալների և մոտավոր գների վերաբերյալ: Հանդիպման ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրին մթերումների հետ կապված իրենց անհանգստություններն ու առաջարկությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00