Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնում բացված Բատիկայի աշխատանքների ցուցահանդեսին

29.08.2013

    Օգոստոսի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնում տեղի ունեցավ բատիկայի աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկա էին հյուրեր Վայոց ձորի մարզպետարանից,  Եղեգնաձորի քաղաքապետարանից, մարզում գործող տարբեր հասարակական կազմակերպություններից, Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ինչպես նաև կենտրոնի կամավորներ:

   Կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանն իր բացման խոսքում ծրագիրը համարեց հաջողված: Բացման խոսքից, ծրագրի ներկայացումից հետո, ներկաներին և մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը` շնորհակալություն հայտնելով Վայոց ձորի մարզային կենտրոնին նման հետաքրքիր և օգտակար ծրագրեր իրականացնելու համար:

   Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Բատիկայի դասընթացներ անապահով երիտասարդների համար» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել էր հուլիսի 4-ին: Այն ֆինանսավորվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից:

   Ծրագիրը հնարավորություն է տվել անապահով ընտանիքների երիտասարդներին ստանալու լրացուցիչ մասնագիտություն, սովորելու նոր արհեստ: Կենտրոնի դահլիճում ցուցադրվել էին 15 մասնակիցների ավելի քան 70 աշխատանքներ: Մարզպետը բոլոր մասնակիցներին հանձնեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ստորագրությամբ մասնակցության հավաստագրեր:

  Նշենք, որ մարզպետ Էդգար Ղազարյանը նույնպես ներդրում է ունեցել ծրագրի իրականացման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00