Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Արենիի համայնքային կայքի բացման շնորհանդեսը

27.08.2013

 Ս/թ օգոստոսի 26-ին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մշակույթի տան դահլիճում կայացավ Արենիի համայնքային կայքի և “ԱՐՓԱ” երիտասարդկան ամսաթերթի  շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, համայքնի ավագանու անդամները և բնակիչներ:

  Այս նախաձեռնության հեղինակը Արենիի համայնքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբն էր` ՀԵՆԱ-ն, իսկ աջակիցը` Քաունթրփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

Ակումբի անդամ Արևիկ Հայրապետյանը ներկայացրեց ՀԵՆԱ երկամյա գործունեությունը, իսկ Նորայր Գրիգորյանը`  համայնքային կայքն իր աշխատանքային  բոլոր բաժիններով:

Կայքի գործարկման և համայնքային թերթի հրատարակման կապակցությամբ շնորհավորանքի խոսքեր ասացին համայնքի ղեկավար Սերյոժա Սուքիասյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը,  Քաունթրփարթի “Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի” Վայոց ձորի մարզային հակարգող Ռուզան Ղազարյանը:

 Վերջում համերգային ծրագրով ելույթ ունեցան համայնքի մշակույթի տան մանկական երգչախումբը և ազգագրական պարերի համույթը, որոնց բեմական հագուստները ևս ձեռք են բերվել Համայքային երիտասարդական նախաձեռնությունների ակումբի իրականացրած ծրագրերով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00