Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը Ծաղկաձորում հանդիպել է ,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաքի մարզային թիմի անդամներին

20.08.2013

    ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը օգոստոսի 16-ին այցելել է  Ծաղկաձորում  օգոստոսի 12-ին մեկնարկած ,,Բազե-2013,, համահայկական երիտասարդական հավաք և  հանդիպել Վայոց ձորի մարզային թիմի անդամներին: Մարզպետը ծանոթացել է թիմի առօրյային, զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել հավաքում նրանց ստացած տպավորություններով, ձեռք բերած հաջողություններով և հաստատած բարեկամական կապերով:

 Հանդիպման ժամանակ թիմի անդամները ներկայացրել են մրցույթների արդյունքները, խոսել են թիմի առօրյայի մասին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղել մարզպետ  Էդգար Ղազարյանին:

  Մարզպետը հանդիպման ավարտին բարեմաղթանքներ է հղել թիմի անդամներին և հաջողություններ է մաղթել թիմին՝ հավաքի հաջորդ օրերի ընթացքում անցկացվելիք մրցույթներում:

 

 Նույն օրը մարզպետ Էդգար Ղազարյանը որպես ՀՊՏՀ դասախոս և կառավարման ֆակուլտետի նախկին դեկան հանդիպում է ունեցել նաև ՀՊՏՀ-ի թիմի հետ:

   Մարզպետի կողմից որպես նվեր բազեականների համար վայոցձորցիների կողմից  ցուցադրվել է ,,Կրակների շոու,, պարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00