Տպել
Ս/թ օգոստոսի 18-ին Վայոց ձորի մարզի Նորավանքի եկեղեցում ՀՀ Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին կամ ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքին նվիրված միջոցառում: Եկեղեցու Նորավանք համալիրում տեղի ունեցավ պատարագ, Իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում Վայոց ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի ձեռամբ կատարվեց <<Խաղողօրհնեքի>> կարգ և օրհնված խաղողը բաժանվեց միջոցառման մասնակիցներին: Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն:
Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր, մարզպետարանի պատոնատարներ, մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ և համալիր ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ:
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Խաղողօրհնեքի>> կարգ՝ Նորավանքում
20.08.2013