Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ի գիտություն

13.08.2013

 Ս/թ օգոստոսի 18-ին  Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը կամ, ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը:Այն Հայ  Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզի գործող եկեղեցիներում  նույնպես նշվելու է Աստվածածնի Վերոփոխման տոնը: Օգոստոսի 18-ին , ժամը՝11.00-ին Նորավանքի եկեղեցում տեղի կունենա <<Խաղողօրհնեքի>> կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկաներին: Տոնին ներկա է լինելու Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը: Կմասնակցեն մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ:

Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու:

Հասցեն՝ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք Եկեղեցի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00