Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
13.08.2013
Ս/թ օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը կամ, ինչպես ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը:Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզի գործող եկեղեցիներում նույնպես նշվելու է Աստվածածնի Վերոփոխման տոնը: Օգոստոսի 18-ին , ժամը՝11.00-ին Նորավանքի եկեղեցում տեղի կունենա <<Խաղողօրհնեքի>> կարգ: Խաղողի օրհնված ոստերը կբաժանվեն ներկաներին: Տոնին ներկա է լինելու Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը: Կմասնակցեն մարզի համայնքների ղեկավարներ, հարակից գյուղերի բնակիչներ:
Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու:
Հասցեն՝ՀՀ Վայոց ձորի մարզ, Նորավանք Եկեղեցի: