Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանրային քննարկումներ Ջերմուկում

13.08.2013

 Ջերմուկի ավագ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ միաժամանակ երկու միջոցառում. Ջերմուկի նոր գլխավոր հատակագծի նախագծի հանրային քննարկում և համայնքի ղեկավարի 2013 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների հանրային հաշվետվությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Սամվել Աղաջանյանը, Ջերմուկի քաղաքապետարանի աշխատակիցներ, տարբեր կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև համայնքի այլ բնակիչներ: Միջոցառման ընթացքում զեկույցով հանդես եկավ Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, որը ներկայացրեց քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված գոտիավորման սխեմաները և քաղաքի զարգացման հեռանկարային ուղղությունները: Քաղաքապետը ներկայացրեց նաև 2013 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և գործունեության հիմնական արդյունքները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն էլ ներկայացրեց հաշվետվություն ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Ջերմուկ քաղաքում իրականացված ծրագրերի վերաբերյալ: Է.Ղազարյանը և Վ.Հովհաննիսյանը պատասխանեցին նաև մասնակիցների հուզող հարցերին, քննարկման ընդունեցին հնչած առաջարկությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00