Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը շինարարի օրվա կապակցությամբ

12.08.2013

 Հարգելի շինարարներ:
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Մասնագիտություն, որով հայ ժողովորդը հպարտացել և շարունակում է հպարտանալ հազարամյակներ շարունակ: Իրագործելով ճարտարապետների գեղեցիկ, ստեղծագործ մտահաղացումները՝ Դուք մեզ վայելելու, իսկ սերունդներին՝ հպարտանալու կոթողներ եք կերտում:
Ձեր ուժերով մենք կյանքի ենք կոչում բազում պետական ծրագրեր, որոնց արդյունքում կառուցվում և հիմնանորոգվում են կրթական, մշակութային, առողջապահական, մարզական, վարչական և այլ հաստատություններ, փողոցներ և ճանապարհներ, համայնքների բնակիչների համար բարելավվում ջրամատակարարումն ու գազամատակարարումը:
Այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ, որ հայ շինարարների միակ մտահոգությունը լինի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ աշխատանքի արդյունքը՝ նորովի վեր խոյացող մեր քաղաքներն ու գյուղերը: Թող Ձեր ընտանիքները խաղաղությամբ և բարով վայելեն Ձեր չարչարանքի քաղցր բարիքները:
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլոր շինարարներին և մաղթում կայուն հիմքերի վրա կառուցված տևական հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00