Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մալիշկա համայնքում վերաբացվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը

12.08.2013

 2013թ. օգոստոսի 10-ին  Մալիշկա համայնքում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որի առիթը գյուղի կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի և դրա հարակից տարածքի հիմնանորոգումից հետո վերաբացումն էր: Հուշարձանը կառուցվել է 1979 թվականի Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով: Ռուսաստանաբնակ մալիշկեցիների ջանքերով հուշարձանը և դրա հարակից տարածքը վերանորոգվել և բարեկարգվել է `վերստին դառնալով համայնքի սիրված վայրերից մեկը: Հուշարձանի վերաբացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյան, Մալիշկա համայնքի ղեկավարը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, պաշտոնյաներ, զինվորականներ, հոգևորականներ, հյուրեր, բարերարներ, համայնքի բնակիչներ: Միջոցառմանը պաշտոնական մասից հետո տեղի ունեցավ համերգ, որն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00