Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մալիշկա համայնքում վերաբացվեց Հայրենական Մեծ պատերազմի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը
12.08.2013
2013թ. օգոստոսի 10-ին Մալիշկա համայնքում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որի առիթը գյուղի կենտրոնում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի և դրա հարակից տարածքի հիմնանորոգումից հետո վերաբացումն էր: Հուշարձանը կառուցվել է 1979 թվականի Մալիշկա համայնքի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով: Ռուսաստանաբնակ մալիշկեցիների ջանքերով հուշարձանը և դրա հարակից տարածքը վերանորոգվել և բարեկարգվել է `վերստին դառնալով համայնքի սիրված վայրերից մեկը: Հուշարձանի վերաբացման արարողությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ Զինված ՈՒժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյան, Մալիշկա համայնքի ղեկավարը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Արցախյան Հերոսամարտի ազատամարտիկներ, պաշտոնյաներ, զինվորականներ, հոգևորականներ, հյուրեր, բարերարներ, համայնքի բնակիչներ: Միջոցառմանը պաշտոնական մասից հետո տեղի ունեցավ համերգ, որն ավարտվեց շքեղ հրավառությամբ: