Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճանաչված բժիշկը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում
06.08.2013
2013 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր միկրովիրաբույժ, Մխիթար Հերացու անվան համալսարանական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արտավազդ Սահակյանին: Հանդիպմանը առիթը բժշկի կատարած վերջին հրաշագործություններից մեկն էր, որի արդյունքում լիարժեք կյանք վերադարձավ ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի բնակիչ 16-ամյա Լիլիթ Աբրահամյանը, որի ոտքը կտրվել էր ավտովթարից հետո: ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհակալություն հայտնեց բժիշկ Սահակյանին մարզի բնակչուհու և նրանց ընտանիքի կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար և ի նշան երախտիքի նրան պարգևատրեց շնորհակալագրով: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Զառիթափի համայնքի ղեկավար Խաժակ Դավթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Գագիկ Գևորգյանը: