Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ

31.07.2013

     Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից  2013թ. գարնանը Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 440տ ազոտական պարարտանյութ /մեկ պարկը՝ 6000 դրամ/, 353877 լ դիզելային վառելանյութ՝ /մեկ լիտրը՝ 350 դրամ/, գարնանացան գարու սերմացու՝ 40տ  /1կգ  200 դրամ/, կորնգանի սերմացու՝ 1տ  /1կգ 370 դրամ/, առվույտի սերմացու՝ 150կգ  /1կգ 1500դրամ/ և եգիպտացորենի սերմացու՝ 225 կգ /1կգ 350 դրամ/:

   Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզելային վառելանյութը հասցրել են համայնքներ  , իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն:

Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածություններից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում  արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ:  Կուտակվել է 140000 ց խոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00