Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ
31.07.2013
Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից 2013թ. գարնանը Վայոց ձորի մարզի հողօգտագործողներին մատչելի գներով հատկացվել է 440տ ազոտական պարարտանյութ /մեկ պարկը՝ 6000 դրամ/, 353877 լ դիզելային վառելանյութ՝ /մեկ լիտրը՝ 350 դրամ/, գարնանացան գարու սերմացու՝ 40տ /1կգ 200 դրամ/, կորնգանի սերմացու՝ 1տ /1կգ 370 դրամ/, առվույտի սերմացու՝ 150կգ /1կգ 1500դրամ/ և եգիպտացորենի սերմացու՝ 225 կգ /1կգ 350 դրամ/:
Մատակարարներն առանց փոխադրավարձի ազոտական պարարտանյութը և դիզելային վառելանյութը հասցրել են համայնքներ , իսկ սերմացուները՝ մինչև մարզկենտրոն:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից հայտնում են, որ ըստ օպերատիվ տվյալների՝ հուլիսի 30-ի դրությամբ մարզի տարածքում հնձված 340 հա հացահատիկի ցանքատարածություններից ստացվել է 8500 ց հացահատիկի բերք: Մարզում արտադրվել է 1500 ց բանջարեղեն, 8400 ց կարտոֆիլ, 13000 ց պտուղ: Կուտակվել է 140000 ց խոտ: