Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի մանկա-պատանեկան թատերական ստուդիայի առաջին ներկայացումը
19.07.2013
2013թ. հուլիսի 18-ին իր անդրանիկ ներկայացումն ունեցավ Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի նորաստեղծ մանկապատանեկան թատրոն-ստուդիան: Դերասանները Եղեգնաձոր քաղաքի և հարակից համայնքների շնորհալի երեխաներ էին, իսկ ստուդիայի ղեկավարը, սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը՝ դերասան Մարիետա Սարգսյանը:
Ներկայացվեց Հ.Թումանյանի հեքիաթների հիման վրա ստեղծված ,,Նազարը և Շաշաստանի բնակիչները,, պիեսը: Ներկայացման դերակատարներն էին՝ Քրիստինե Դավթյանը (Գյուլմար), Դավիթ Սարգսյանը (Նազար), Մհեր Մհերյանը (Կիկոս), Լիլիթ Մաթևոսյան (Հուռի):
Թատերական խմբին մաղթենք հետագա ստեծագործական աշխատանք և հաջողություններ: