Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն՝ Վայոց ձորի մարզում
19.07.2013

Ս/թ հուլիսի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Մարզպետի մոտ տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Այնուհետև դեսպանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի թիվ 1 հիմնական, Ջերմուկի թիվ 2 ավագ, թիվ 3 հիմնական, Վայքի թիվ 2 հիմնական և Գնդեվազի միջնակարգ դպրոցներ:
Նշենք, որ 2014 թվականին դեսպանատունը ,,Հայաստան,, համահայկական հիմնադրամի հետ համատեղ Վայոց ձորի մարզի բոլոր դպրոցներում կիրականացնի համակարգիչներով հագեցած ինտերնետային դասարաներ ստեղծելու ծրագիր: